ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Պատերազմի վտանգն առաջանում է խաղաղություն մուրալուց

Պատերազմի վտանգն առաջանում է խաղաղություն մուրալուց
18.10.2023 | 20:05

Նիկոլին իշխանությունից հեռացնելու և երկրում արմատական փոփոխություններ իրականացնելու այլընտրանքը խաղաղություն մուրալու քաղաքականությունն է: Եվ նրանք, ովքեր պատերազմից խուսափելու միտումով աջակցում են այդ քաղաքականությանը, ցանկանան, թե ոչ, մոտեցնում են հաջորդ պատերազմը: Որովհետև պատերազմի վտանգն առաջանում է ոչ թե խաղաղության բացակայությունից, ինչպես փորձում է մարդկանց խաբել Նիկոլը, այլ խաղաղություն մուրալուց: Այսինքն, հանուն խաղաղության թշնամու առաջ անընդհատ ծնկի գալուց ու նրա բոլոր պահանջները բավարարելուց: Որովհետև դրա ընթացքում չեն կարող չհայտնվել այնպիսի պահանջներ, ինչպիսին, օրինակ, «Զանգեզուրի միջանցքը» վերադարձնելն է, որի բավարարումից հետո անկախության, ինքնիշխանության ու ընդհանրապես պետականության պահպանման մասին ավելորդ կլինի մտածելը: Դա մեր նախնիները տեսել են. հիշենք Արքսանդրոպոլի պայմանագիրը: Եվ մեզ կմնա ազգովի հեռանալ մեր հայրենիքից ու մոռանալ դրա գոյության մասին: Հենց ազգովի, քանի որ թե՛ արևելքի ու թե՛ արևմուտքի թուրքերին մեր հողատարածքն անհրաժեշտ է առանց մեզ:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 8001

Մեկնաբանություններ